«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վանո Սիրադեղյան. «Այդպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջև՝ գնում են դեպի ոչինչ»

Վանո Սիրադեղյան. «Այդպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջև՝ գնում են դեպի ոչինչ»

 «...Սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ <<...>>  փորձելու են մնալ իշխանության գլխին, և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ...

...Ամրապնդվել ըստ ամենայնի և միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլև առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետև ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարևան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի...

Այսպես գործելով, այսպես պառակտելով Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, բարոյապես, ժողովրդին խոշտանգելով սոցիալապես, այսպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջև, այսպես՝ քաղաքականությունը փոխարինելով տուրիստական ընդունելություններով, իսկ ազգային երկխոսությունը՝ աճյունների վերահուղարկավորումներով, այսպես չեն գնում ոչ դեպի խաղաղություն, ոչ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ» 

Վանո Սիրադեղյան