«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյան. Հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար

Վլադիմիր Կարապետյան. Հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին:

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց.

«Նախ` հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ: Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի կամ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտարարությունների և պաշտոնական նամակների կամ գրությունների միջոցով և դա արել էր մայիսի 22-ին՝ վարչապետին հղած նամակով:

Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի և արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ և կարևորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում»:

Ավելի վաղ հարցին անդրադարձել է  «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Իսկ փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.

«Այսօր մի 3-4 լրատվամիջոցով ես և Լուսինեն բացատրել ենք որ հրապարակվածը ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի կարծիք, զեկույց կամ եզրակացություն չի այլ նաև չի պարունակում հանձնաժողովի դիրքորոշում և հետևաբար անլուրջ է այդ փաստաթղթի մասին խոսելիս կիրառել կարծիք, եզրակացություն և/կամ այլ հոմանիշներ բառերը. այդ թղթում նշված է միայն մի հոգու կարծիք (Վարդան Պողոսյանի), որը այն փաստի բերումով որ ներկայացվել է նիստին, տեղ է գտել դրա արձանագրության մեջ...»