«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ԽԱՅՏԱՌԱԿԱԳՈՒՅՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ սեփական ժողովրդի հանդեպ

ԽԱՅՏԱՌԱԿԱԳՈՒՅՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ սեփական ժողովրդի հանդեպ

Երբ շատերը քննադատում են Թրամփ-Փաշինյան-Ալիև եռյակի կողմից նախաստորագրված դարակազմիկ հռչակագրի բովանդակությունը՝ դրանում ակնհայտորեն տեսնելով Հայաստանի միակողմանի զիջումների արձանագրումներ, Փաշինյանն անձամբ ու ողջ պրոպագանդան, պատասխանելով այդ մեղադրանքներին, հայտարարում են, թե դրանում, իբր, հստակ սահմանված է, որ Հայաստանը ստանում է «հաղորդակցության փոխադարձ առավելություններ»:

Տվյալ, իբր, «փոխադարձության սկզբունքը» կարելի է գտնել հռչակագրի 3-րդ կետում, որի պաշտոնական հայերեն տեքստում բառացի գրված է հետևյալը՝ «...Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»: 
Այժմ տեսնենք, թե ինչումն է խաբեությունը:

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ № 1.
Հռչակագրի հայերեն տեքստի 3 կետի տվյալ՝ մեջբերված հատվածում ակնհայտորեն կա կետադրական սխալ, այն է՝ ստորակետի - «,» փոխարեն պետք է լինի բութ - «՝»: Հակառակ դեպքում, այսինքն՝ ներկայիս շարադրանքով, ձևակերպումը ոչ միայն խրթին է, այլև՝ աղճատված բովանդակություն է արտահայտում: (Ի դեպ, chatgpt-ն էլ, grok-ն էլ, yandex-ն էլ, google-ն էլ թարգմանում են բութ-«՝»-ով:)

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ № 2.
Տվյալ հատվածում նշված «փոխադարձությունը» վերաբերում է ոչ թե Հայաստանից Ադրբեջանի տարածք «անխոչընդոտ» մուտք գործելուն ու անցնելուն, այլ՝ բուն՝ Հայաստանի տարածքով Նախիջան-Ադրբեջան կապն ապահովող ուղուց օգտվելուն: Ավելի պարզ ասած՝ ըստ տվյալ կետի տվյալ հատվածի՝ Հայաստանն «անխոչընդոտ հաղորդակցություն» է տրամադրելու Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապվելու համար և իրավունք է ունենալու նույն ճանապարհից փոխադարձաբար շահեկան օգտվել իր՝ Հայաստանի տարածքում շարժվելու կամ այդ ճանապարհով 3-րդ երկիր (այսինքն՝ Իրան, իչպես այժմ) գնալու համար:

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ № 3.
Սա, իհարկե, ամենախայտառակագույնն է: Հռչակագրի թե´ անգլերեն, թե´ ռուսերեն պաշտոնական տեքստերում տվյալ կետի տվյալ հատվածը շարադրված է հետևյալ կերպ՝ «These efforts are to include unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhchivan Autonomous Republic through the territory of the Republic of Armenia with reciprocal benefits for international and intra-state connectivity for the Republic of Armenia» -  «Эти усилия должны включать беспрепятственное сообщение между основной частью Азербайджанской Республики и её Нахичеванской Автономной Республикой через территорию Республики Армения с взаимными выгодами для международных и внутригосударственных перевозок для Республики Армения»: 
Եթե չնկատեցիք, ապա անգլերենում՝ «reciprocal benefits» և ռուսերենում՝ «взаимными выгодами» արտահայտությունները հայերեն պաշտոնական տեքստում, ինչ-որ հրաշքով, վեր են ածվել «փոխադարձ առավելություններ»-ի: (Ի դեպ, թե´ chatgpt-ն, թե´ grok-ը, թե´ yandex-ը, թե´ google-ը մերժելով նման թարգմանությունը տվյալ համատեքստում, առաջարկում են ճշգրիտ՝ «փոխադարձ օգուտ» կամ «փոխադարձ շահ» արտահայտությունները:) 

Այսինքն, ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ թՔՊ-ական իշխանությունները ոչ միայն սեփական ժողովրդին կեղծ թարգմանություն են ներկայացնում, այլև՝ մի բան էլ իրենց իսկ կեղծիքը մանիպուլացնում են:

Ինչպես բառացիորեն կարդում ենք բնօրինակից՝ «փոխադարձությունը» վերաբերում է ոչ թե Ադրբեջանի տարածքով Հայաստանին «անխոչընդոտ» կապ տրամադրելուն, ինչպես անամոթաբար պնդում են, այլ, ինչպես նշեցի վերևում,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովող «անխոչընդոտ» ուղուն, որից օգտվելիս Հայաստանը նույնպես կարող է «օգուտ» ստանալ:

Հարութ Ուլոյան