«  Հունվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Խնդիրը լսելու և ընկալելու մեր պաթոլոգիկ անկարողությունն է. «Հրապարակ»

Խնդիրը լսելու և ընկալելու մեր պաթոլոգիկ անկարողությունն է. «Հրապարակ»

Որոշ երևանցիներ սիրում են առաջին հայացքից արտառոց հարցեր տալ: Օրինակ. գործող իշխանության շարքերում կա՞ն խղճահարության արժանիներ: Իհարկե, կան: Առանց երկար-բարակ մտածելու՝ խղճուկ են իշխանավոր և ոչ իշխանավոր ճամբարափոխ «քաղաքական» գործիչներն ու աղմկարար տեսակավոր վերլուծաբանները, քանի որ ներկայիս խղճուկներն ու նրանց խղճացողները դեռ 1990-ականներին Հայաստանի անկախ պետականության կերտողներից էին: Բոլորն էլ գիտակցում էին ժամանակի անշրջելիությունը, նախապատվությունը տալիս էին օրենքին և ոչ թե անձին: Միով բանիվ՝ գաղափարի մարդիկ էին: Այդ կարգի նվիրվածությամբ, նրանք միասին աջակցում էին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որպեսզի նա՝ ՀՀ հիմնադիր նախագահը, իրագործի անկախ Հայաստանի և միջազգային կառույցների, մեծ ու փոքր պետությունների միջև փոխըմբռնում, փոխվստահություն, փոխշահավետություն ձևավորելու միջպետական առաքելությունը: Իսկ քաղաքական պահը և դիվանագիտական շրջանակը նպաստավոր էին Հայաստանի ռազմական հաջողությունները ամրագրելու, անմիջական հարևանների հետ խաղաղության, հաշտության և բարիդրացիության հասնելու համար: Արցախի հարցում՝ դիվանագիտական միջավայրը երիցս նպաստավոր էր, քանզի 3000 տարի հայության օրրաններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը, գալիք 3000 տարիների ընթացքում նույնպես՝ արդեն ժամանակակից միջազգային կանոնակարգով ու օրենքներով կարող էր մնալ հայության օրրան:

Դառնանք մեր ժամանակներին: 2018-ի համազգային ոգևորությանը հաջորդեց անսպասելին: Նրանց՝ ճամբարափոխներին պարտադրվեց խամաճիկային ենթակայի (սուբյեկտի) կեցվածք, ասել է թե՝ իրենց կենսագրությունից ջնջել պատվաբեր էջերը և ձևավորել խղճուկների՝ լյումպեն-պրոլետարների, կոլաբորացիոնիստների, ռենտիեների, Երևանը Սինգապուր սարքողների դասակարգ: Իսկ ամենաճչացող ոճիրն այն է, որ իրենց պարտադրվեց վերահաստատելու իբր Հայաստանը սահմանադրական ճանապարհով իրական անկախությունը ձեռք է բերել 2023-ին ակնհայտ կեղծիքը:

Աներկբա է, որ խղճահարության արժանի գլխավոր օբյեկտը ՀՀ Սահմանադրությունն է: 1998-ի հեղաշրջումից հետո իշխանական վերնախավում խնդիր առաջադրվեց՝  սահմանադրական մակարդակով ՀՀ առաջին դեմքերի մասնավոր շահի սպասարկման համար ձևավորել իրավական լուրջ դրույթներ (լծակներ) և այն հանրությանը մատուցել որպես «սահմանադրական բարեփոխումներ» ընդհուպ մինչև Հայաստանի կառավարման կիսանախագահական համակարգը փոխելով խորհրդարանական համակարգի: Իսկ թե դա ինչ բերեց Հայաստանի ժողովրդի և անկախ պետականության գլխին՝ «վայելում» ենք, թեև հետևանքների ասին բազմիցս ահազանգել է ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերհիշենք միասին. «Կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ և կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում: Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների և կառավարական ճգնաժամերի պատճառ:Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար անթույլատրելի է: Դրան պետք է անդրադառնալ մի քանի տարի անց, երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո» (16.05.2021):

Հայաստանում առավելագույնը երեք կամ չորս գաղափարակիր կուսակցություններ կգտնվի: Բայց… Հայաստանը երևի միակ երկիրն է աշխարհում, որ կուսակցությունների թվով գերազանցում է բոլորին: Այս 100-ից ավելի կուսակցությունները (անգաղափար) իրենց մանրապճեղ և եղջերավոր գործիչներով օրն ի բուն և օրեր շարունակ անբուժելի հիվանդությամբ սարսափ են տարածում շուրջ բոլոր, թե եթե ոչ վաղը, մյուս օրն անգամ պատերազմ է սկսվելու, Հայաստանը տարածքային առումով քառատվելու է, թե մոտիկ և հեռու, անգամ մեզ հեռու թշնամի երկրները փորձանք պիտի բերեն այս փոքրիկ, հանդուգն ու հիվանդ ժողովրդի գլխին:

Մարտին և Արամայիս Ասլանյաններ

Ամբողջական հոդվածն՝ այստեղ: