«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Խոսքի ազատությունն ընդդեմ կեղծիքի տարածման ազատության

Խոսքի ազատությունն ընդդեմ կեղծիքի տարածման ազատության

Այսօր, բնականաբար, «խոսքի ազատության պաշտպաններ» պիտի դառնային վերջին 20-ամյակում ռեժիմի անխոնջ ծառաները...

Ու՞ր էր նրանց «խոսքը», երբ վերջին 20-ամյակում աստիճանաբար ոչնչացվում էր ազատ մամուլը, խեղվում լրատվադաշտը՝ փչացնելով նորաթուխ լրագրողները մի ամբողջ սերունդ...

Քանի՞ անկախ լրատվամիջ վերացավ այդ 20-ամյակում այսօրվա «խոսքի ազատության պաշտպանների» անմիջական գործունեության հետևանքով, երբ, առայսօր հովանավորվելով արդեն նախկին ռեժիմից, լրատվադաշտում նրանց միջոցով ոչնչացվում էր մրցակցության որևէ հնարավորություն...

Եվ քանի որ, խոսքի ազատություն կարող է գոյություն ունենալ միմիայն անկախ լրատվամիջոցներում, ուստի, հանուն Հայաստանի Հանրապետությունում Խոսքի ազատության կայացման, պետք է վերացվեն և արգելափակվեն նյուզէյէմներն ու հրապարակները, 168ժամերն ու մնացած լրատվազիբիլները՝ կեղծիք հորինելու և տարածելու, հասարակական կարծիքը խեղելու համար պատասխանատվությունը խստացնելու միջոցով...

Ազատ խոսքը ենթադրում է բացառապես հավաստի տեղեկություն։

Կարծիքի արտահայտելու ազատությունը խոսքի ազատության բաղկացուցիչ տարր է, եթե առերես հասկացվում է, որ այն կարծիք է։

Կեղծ լուր-արտադրությունը ոչ մի աղերս չունի Խոսքի ազատության հետ՝ դա ֆինանսական գործունեություն է հենց ընդդեմ խոսքի ազատության։

Ուստի պետք է սահմանել.

  1. «Անկախ լրատվամիջոցը» ինքնաֆինանսավորվող և ինքնածախսածածկվող գործունեություն է, որն ապահովում է անաչառ՝ փաստարկված և հավաստի տեղեկություն։
  2. Միայն արտատպություն կատարող, սեփական նյութեր չարտադրող, սակայն լրատվական գործունեությանը հավասարեցված գործունեությունը պետք է առանձնացվի «Անկախ լրատվամիջոցի» կարգավիճակից և ունենա «Լուր տարածողի» կարգավիճակ, որն առնվազն զրկված պետք է լինի պետական կառույցներում հավատարմագրվելուց։

Մեր Նոր Հայաստանին և ժողովրդավարությանն օր առաջ անհրաժեշտ է խոսքի իրական և ոչ թե խեղված ազատություն։

Թեման տարողունակ է և հակիրճ լինելու նպատակով սկզբունքները շարադրված են մակերսորեն, ինչը, անհրաժեշտության դեպքում, պետք է խորացվի։

Արմեն ֆոն Գևորգյան