Արցախ
Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է. համայնքի ղեկավար
Խրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: «Ազատությանն» այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
«Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։
Րոպեներ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ այսօր, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Փառուխ ադրբեջանցիների ներխուժման և գազի խնդրի մասին.