Բանակ
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հրավիրվել է Ազգային ժողով. ճեպազրույց
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով։ Տեղի է ունենալու քննարկում, որի թեման՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերն են:
Քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:
Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով:
Տեսանյութում՝ Արտակ Դավթյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին