Պաշտոնական
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բրյուսել
Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Խորհրդի նիստի արդյունքներով Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով