«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Զոհվածների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել ՔԿ-ի շենքի մոտ (ուղիղ)

Զոհվածների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել ՔԿ-ի շենքի մոտ (ուղիղ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:

ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում առևրեսման կանչված ծնողների պատմածն է հայտնել Մխիթար Գալեյանի հայրը։
«Ինձ էլ են հրավիրել․ կարծեմ ես էլ Խուդինյանի հետ առերեսման ցուցակում կամ»,- ասել է Գարիկ Գալեյանը։ Ըստ Գալեյանի՝ «բերետավորներն» են ասել, որ հրաման տվողը Խուդինյան է, նա էլ եկել ու հաստատել է։

Առերեսման ժամանակ ոստիկանները մայրերին նաև ասել են, որ «վարչապետի փայերով» են գտնվել Եռաբլուրում․
«Մենք չենք հասկանում՝ «վարչապետի փայերովը» ո՞րն է։ Նրանք պնդում էին, որ իրենց վայբերին է հրամանը եկել՝ «չատ ունենք շփվում ենք»։ Պարզվեց՝ վայբերով են շփվում, ծնողներին բերման ենթարկելու հրամանն էլ եկել է վայբերով»,- պատմել է Գալեյանը, հավելելով, որ նրանց ծառայությունը պետության շահերից չի բխում․ «Նրանք ծառայում են մի անձի»։

Հիշեցնենք որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Նշենք՝ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: