«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Գալոյան. «Զորքը Երևան էր բերվել ՀՀ-ի ու Արցախի սահմանների պաշտպանվածությունը թուլացնելու գնով»

Գալոյան. «Զորքը Երևան էր բերվել ՀՀ-ի ու Արցախի սահմանների պաշտպանվածությունը թուլացնելու գնով»

Ինձ համար միանշանակ է այս օրերին BBC հրապարակման վերաբերյալ քոչարյանական խմբակի բարձրացրած հիստերիկ վայնասունի պատճառը: Նաեւ միանշանակ է, որ նրանց ներկայացրած «մտահոգությունները», հեռուն գնացող, ընդհուպ մինչեւ այդ հրապարակմամբ աշխարհաքաղաքական շահերի բախման մասին «վերլուծությունները» որեւէ հեռավոր աղերս անգամ չունեն իրականության հետ:

Քոչարյանական խմբակի մտահոգության, այդ հիստերիկ վայնասունի միակ պատճառը հետեւյալն է.
BBC-ի այս հրապարակմաբ միջազգային հանրության աչքի առաջ պատռվեց մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դեմքը, բացահայտվեց նրա մարդկային կերպարը, թե ինչի հրեշավոր արարքների է ընդունակ իշխանության հասնելու եւ այդ իշխանությունը պահպանելու համար (հիշում եք՝ 2008թ. նա փորձեց իշխանությունն իրավահաջորդին փոխանցել` վարաչապետ դառնալու, իսկ կարճ ժամանակ անց կրկին իշխանության գլուխ վերադառնալու ծրագրով):

Ըստ այդմ, խնդիրը միայն սահմանադրական կարգի տապալումը չէ:

Ռոբերտ Քոչարյանի՝ 2008թ. փերտվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ» ՀՀ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի համաձայն ոչ միայն ՀՀ ԶՈւ-ն է ներգրավել ներքաղաքական պրոցեսներում /խախտելով ՀՀ սահմանադրությունը/, այլև Ղարաբաղից՝ հենց սահմանից, զորք ու հատուկ նշանակության ջոկատ է բերվել Երևան:

Ու այստեղ հրեշավորն այն է, որ այդ զորքը Երեւան է բերվել ՀՀ-ի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանվածությունը թուլացնելու գնով: Այսինքն տեւական ժամանակ երկրի անվտանգությունը, սահմանների անառիկությունը, պաշտպանվածությունը էապես թուլացած էր, եւ սա Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի իշխանատենչության պատճառով: 
Ապացույցը՝ 2008թ. մարտի 3-ին դիվերսիոն հարձակումն էր, որի հետևանքով հայկական կողմը դիրքեր էր կորցրել, բայց փառք Աստծո, որոշ ժամանակ անց նորից դրանք ետ բերել: Ու փառք Աստծո, էլի մեր տղերքի ոգու և ուժի շնորհիվ հնարավոր եղավ պահել սահմանը:
Այս բոլոր փաստերը շարադրված են մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննված ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան զինվորականների, գեներալների ցուցմունքներում:

Այնպես որ քոչարյանական խմբակն այսքանից հետո ճիշտ կաներ, եթե ամոթից լռեր, կամ էլ՝ զբաղվեր ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ միակ քաղբանտարկյալ ճանաչված անձնավորության համար Բաքվում քաղաքական ապաստան հայթհայթելու հարցերով:

Արման Գալոյան