«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել Սարուշենի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել Սարուշենի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։

 

«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշել է Թադևոսյանը։

Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։

Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։

 

Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։

«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: 

«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:

 

Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։