ԱԻՆ աշխատակիցները նույն կազմով վերադարձան առաջնագծից (տեսանյութ)

Կարևոր 17.11.2020   20:00   123

Արտակարգ իրավիճակների նախարարության` առաջնագիծ մեկնած կամավորագրված փրկարարների գումարտակը վերադարձել է Արցախից։ Տղաները պատերազմ էին մեկնել հոկտեմբերի 30-ին` ստանալով մեկ պատգամ նախարար Ֆելիքս Ցոլակյանից` վերադառնալ նույն կազմով։

«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է... Խիղճ և խաղաղություն բոլորիս...», – ասել էր նախարարը։

«Հետ բերենք հողը, փառքը հայության». հադրութցի Արթուր Խաչենցը միասնության կոչ է անում երգով
Գումարտակը կատարել է այս հրամանը` վերադարձել է առանց զոհ տալու։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ–ից։

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրապարակել է տեսանյութ` կամավորների  վերադարձից։ Նրանց ողջունելիս` նախարարն ասել է, որ անընդհատ մտածում էր նրանց վերադարձի մասին։

«Ձեր գնալով իմ ձեռքերը կապված էին։ Շնորհակալություն ասելը ձեզ քիչ է, զգացված եմ, խոնարհվում եմ ձեր առջև», – ասաց նա։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ֆելիքս Ցոլակյան, ԱԻՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon