«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

78 մլն դրամ «Իմ քայլին». կառավարությունը փող կտա 5 կուսակցություններին

78 մլն դրամ «Իմ քայլին». կառավարությունը փող կտա 5 կուսակցություններին

Կառավարության որոշման նախագիծը ներկայացված է գործադիրի վաղվա` փետրվարի 4-ի նիստի օրակարգում։

Դրանից պարզ է դառնում, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 006 300 դրամ,  ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն կստանան համապատասխանաբար 9 150 700 և 7 056 700 դրամ։

Իսկ արտախորհրդարանականներից գումար կստանան միայն ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն. առաջինը` 5 208 500 դրամ, երկրորդը` 4 303 400։

Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` որոշումը նախատեսվում է ընդունել առանց զեկուցման ու քննարկման։

Նշենք, որ այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցույց տալ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։

2018թ–ի խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարել են վերոհիշյալ 5 քաղաքական ուժերը։