ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորների թեկնածությունները (ուղիղ)

Քաղաքական 14.09.2020   14:30   62

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստում պատգամավորները քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները, որոնց ավելի վաղ առաջադրել էին Կառավարությունը, հանրապետության նախագահը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝  հայտնեց Նաիրա Զոհրաբյանը՝ թեկնածությունների հարցը քննարկելուց առաջ:

«Մենք որոշել ենք և չենք մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը: Քանիցս ասել ենք՝ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր»,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ավելի վաղ առաջադրած Վահրամ Ավետիսյանի թեկնածության փոխարեն։ Վահրամ Ավետիսյանը հետ էր կանչել դատավոր դառնալու իր համաձայնությունը։Հանրապետության նախագահն իր հերթին ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին։ Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էդգար Շաթիրյան, ՍԴ դատավորի թեկնածուներ, Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon