«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԱՆ-ն հաստատում է. Դիահերձարանի նկուղում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել

ԱՆ-ն հաստատում է. Դիահերձարանի նկուղում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել

Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել.

Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:

Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:

Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։

Նշենք, որ ֆբ օգտատեր Ալվինա Աղաբաբյաը իր էջում  լուսանկարներ է տարածել և գրել է.

«Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանն է։ Հատակին, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած, մեր հարյուրավոր զինծառայողների մարմիններն ու մասունքներն են` ամիսներով թաքցրած իրենց ընտանիքներից։ Զինծառայողը` սահմանին կանգնած թե կյանքը հայրենիքի համար զոհաբերելուց հետո, կա և մնում է մեր պետության, պետականության ու պատվի կրողն ու մարմնավորումը։
Այսպես մեր զինծառայողների, մեր տղերքի հետ կարող էր վարվել միայն թշնամին։
Այսպես մեր տղերքի հետ վարվել են նիկոլն ու իր բանդան։
Դիահերձարանի հատակին միայն մեր տղերքը չեն, դիահերձարանի հատակին նետված են մեր պետությունը, պետականությունն ու պատիվը...»: