«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Անհետ կորածների խնդրով ռուս խաղաղապահներին է դիմել շուրջ 2.4 հազար մարդ

Անհետ կորածների խնդրով ռուս խաղաղապահներին է դիմել շուրջ 2.4 հազար մարդ

Ստեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունելության կետը, որը «թեժ գծի» օգնությամբ հավաքագրում է պատերազմի մասնակիցների, անհետ կորածների տվյալները։ Այս ընթացքում արդեն ավելի քան 2 392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, նրանցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։

«Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո դեռ շարունակում է չլուծված մնալ հայ  գերիների և հակամարտության գոտում անհետ կորած զինծառայողների խնդիրը։ 
Արցախում շարունակվում են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները։