Աննա Նաղդալյանի և Արման Թաթոյանի ասուլիսը՝ ուղիղ

Պաշտոնական 01.10.2020   20:34   105

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը։

Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից զինյալ վարձկանների տեղափոխումը Ադրբեջան` ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Թուրքիայի սադրիչ այս քաղաքականությունը տեղավորվում է վերջին տարիներին իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ` ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են` նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և ազդեցությունը արտահանելու այլ տարածաշրջաններ»,– նշեց Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը ծառայելու միջոց է։ Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկիչների տեղակայման վայր, ժամանակի ընթացքում Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածվեն արյունահեղության դաշտի։

Հայստանը որոշել է հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  Աննա Նաղդալյանը։

«Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,– ասաց նա։

Իսրայելի այս գործելաոճը, ՀՀ ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ, անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետևանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։

Flightradar24 հարթակում երևում է, որ ադրբեջանական Silk way airlines ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռթռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Աննա Նաղդալյան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon