Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում նոր կանոններ են սահմանվել

Կարևոր 20.08.2020   11:30   79

Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։

Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․

  • Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ,
  • Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։

 Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.

  • Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով,
  • Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ,
  • Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
  1. .20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա     ներկայություն.
  2. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
  3. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։

Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.

  • Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով,
  • Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
  • Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:

Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.

  • Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով,
  • Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առողջապահության նախարարություն, անվտանգության կանոններ, դպրոցներ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon