«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Արամ Ա. «Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է՝ կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին»

Արամ Ա. «Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է՝ կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին»

Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաված  տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին եւ ոչ թե անձերին: Այս մասին գրված է Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Մեր ազգին ու հայրենիքին դիմագրաւած տագնապներուն դիմաց Մեր պատգամն է՝

Կառչիլ սկզբունքներո՛ւն, ո՛չ անձերուն,
ճշմարտութեա՛ն՝ ո՛չ կեղծին,
միջուկի՛ն՝ ո՛չ կեղեւին,
խորքի՛ն՝ ո՛չ պղպջակին,
ցորենի՛ն՝ ո՛չ որոմին,
մնայունի՛ն՝ ո՛չ գնայունին,
այլ խօսքով՝ արժէքի՛ն, ժողովուրդի՛ն ու հայրենիքի՛ն։
Ասո՛նք են վաւերականը ու մնայունը։

(«Կեանքը Արժէքներով Իմաստաւորել», Անթիլիաս, 2009)»