Արամ Մանուկյան.«Եկեք արձանագրենք, որ այսօր այս իշխանությունը բացի ռեյտինգից, ուրիշ բան չունի»

Պաշտոնական 10.12.2019   12:15   1229

 «...Ես ուզում եմ, որ այս խորհրդարանը հաջողի, բայց այն նվիրվածությունը, այն ամուր, կարծր գաղափարական հենքը, որ անհրաժեշտ է, չկա… Ես խեղճանում եմ, երբ պատգամավորը հայտարարում է՝ մենք չէ, որ պետք է լինենք այս իշխանության հենարանը: Տխրելու բան է… Իշխանական ինստիտուտ, որը ներդաշնակ է իրար հետ, չկա… Այսօրվա իշխանության թիմը չունի համակարգային մտածողություն, համակարգային արժեքներ կրող անհատներ, չունեն ինստիտուցիոնալ կառույցներ: Ես այսօր իրենց փոխարեն կգնայի թիմը ամրացնելուն, իշխանությունն ուժեղացնելուն…

 Եկեք արձանագրենք, որ այսօր այս իշխանությունը բացի ռեյտինգից, ուրիշ բան չունի. չունի ռազմավարություն, ունի խորհրդարան, որի անդամները խարխուլ իդեոլոգիայի կրողներ են, և այս թիմի բագաժը, կառուցվածքը ինստիտուցիոնալ չէ: Բոլորը գիտեն, որ այսօրվա իշխանությունների հիմնական թերությունն այն է, որ իշխանությունը բրգաձև չէ, դիվերսիֆիկացված չէ, Նիկոլի իշխանությունը չի իջնում երկրորդ, երրորդ, չորրորդ շերտ: Պետք է բուրգ լինի, որ ամենաբացասական սցենարի դեպքում, երբ Փաշինյանը հրաժարական տա, հիվանդանա կամ ինչ-որ բան լինի, ո՞վ է լինելու երկրորդը, երրորդը, որ նրա իշխանությունը պետք է պահի և կատարի ժողովրդի տված «նակազը»՝ իշխանություն ենք տվել խնդիրները լուծելու, այդ խնդիրները պետք է լուծվեն… Իշխանափոխությունն ինչպե՞ս եղավ. ցանցային պայքար գնաց, նախկին իշխանությունները չկարողացան դեմն առնել: Իսկ այն դեպքում, երբ մի հոգի է որոշումներ կայացնում և ինքն է բուրգի մենակ և միայնակ գլուխը, այս իշխանությունը լուրջ վտանգների է ենթակա… Պետք է տարբեր ոլորտների կառավարումը վստահել տարբեր մարդկանց: Ն. Փաշինյանի «ես»-ը պետք է «մենք»-ի փոխվի...»,-  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Արամ Մանուկյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon