Արամ Մանուկյան. Նախընտրական քարոզարշավը Գորիսում դուրս է եկել օրինականության հունից (տեսանյութ)

Քաղաքական 15.10.2021   22:43   272

Syuniacyerkir. Գորիսի ավագանու ընտրության քարոզարշավի վերջին օրը` հոկտեմբերի 15-ին, Վերիշեն, Ակներ եւ Քարահունջ գյուղեր այցելեցին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ից Գորիսի ավագանու անդամի թեկնածուներ Կարեն Լազարյանը, Տիգրան Հայրապետյանը, Արման Մեժլումյանը, Վալերիկ Բեգլարյանը:

Ընտրողների հետ հանդիպման ընթացքում «Հայ Ազգային Կոնգրես»-ի ներկայացուցիչներն անդրադարձան իրենց նախընտրական ծրագրի` տվյալ գյուղերին առնչվող հիմնադրույթներին:

Վերիշեն եւ Ակներ գյուղերի բնակիչներն անհասկանալի համարեցին հանգամանքը, որ իրենց գյուղերին չի տրվել սահմանամերձի կարգավիճակ, թեեւ մոտ 11 կմ երկարությամբ սահման ունեն Ադրբեջանի հետ:

Որքան էլ տարօրինակ է, ամենաջրառատ Վերիշեն եւ Ակներ գյուղերում վերջին տարիներին խմելու ջրի խնդիր է առաջացել, իսկ ոռոգման ջրի արհեստական աղտոտվածությունը պատճառ է դարձել բանջարաբոստանային մշակաբույսերի հետագա մշակման անարդյունավետության:

Ընտրողներին մտահոգում է Գորիս-Վերիշեն ճանապարհի անմխիթար վիճակը, իսկ Գորիս-Ակներ ճանապարհի կառուցման խոստումն այդպես էլ կյանքի չի կոչվում:

Քարահունջ գյուղի ընտրողները նույնպես ՀԱԿ-ի ներկայացուցիչներին հանգամանալից տեղեկություններ հաղորդեցին բնակավայրի հիմնախնդիրների մասին, որոնց թվում գլխավորը, անշուշտ, անվտանգության խնդիրն է:

Այնուհետեւ` դարեր շարունակ այգիների շնորհիվ իր ապրուստի միջոցներն ապահովող քարահունջցին Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով զրկվել է Վարարակնի ստորին հոսանքում գտնվող այգիներից:

Մինչեւ պատերազմ Վարարկնի կիրճի այգիների մի մասին վնաս էին հասցրել այդ տարածքով` փոքր հէկ-երի համար խողովակաշարեր կառուցած տնտեսվարողները: Դրա հետեւանքով դարավոր այգիները զրկվել են հնամենի առուներից, իսկ տնտեսվարողները  կամ տեղական իշխանավորներն այդպես էլ չեն փորձում վերականգնել այգիների վնասված առուները:

Քարահունցիներին մտահոգող հարցերից մեկն էլ գյուղի կոյուղու համակարգում ստեղծված խայտառակ վիճակն է, որի ջրերը միախառնվում են մարդկանց եւ անասունների համար խմելու, ինչպես եւ ոռոգման ջրին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ի դեպ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության պաստառների դեմ համակարգված գրոհը, որն ավելի վաղ արձանագրվել էր Շուռնուխում եւ Որոտանում, իրականացվել էր նաեւ Վերիշեն ու Ակներ գյուղերում:

Չարագործների այդ արարքներին չեն համարձակվել անդրադառնալ ոչ միայն նշված գյուղերի վարչական ղեկավարներ Արարատ Օրդյանը, Սպարտակ Մինասյանը, Շուռնուխու Հակոբը, այլեւ տարածաշրջանի իրավապահները:

Հիշեցնենք՝ Կոնգրեսի ցուցակը գլխավորում է ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

«Սյունյաց Երկրի» հյուրը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գորիս, Կարեն Լազարյան, Արամ Մանուկյան, ՏԻՄ ընտրություններ, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon