Արցախի ՄԻՊ. Մարտունիում զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ

Արցախ 01.10.2020   17:46   116

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը թվիթերյան իր էջում գրել է, որ Մարտունիում քաղաքացիական կառույցներին ադրբեջանական հրետակոծության արդյունքում զոհվել է 4, վիրավորվել՝ 11 մարդ, այդ թվում՝ հայ եւ ֆրանսիացի լրագրողներ։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։

Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը և «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։

Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: 

Ավելին՝ այստեղ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, ադրբեջան, ՄԻՊ, զոհեր, լրագրողներ, Մարտունի, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon