Արցախի նախագահ. ՊԲ-ն շարունակում է կենաց ու մահվան պայքար մղել յուրաքանչյուր սանտիմետր հողի համար

Արցախ 05.10.2020   13:14   78

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր վաղ առավոտից դարձյալ եղել է առաջնագծում։ Նա քիչ առաջ է վերադարձել ու գրառմամբ դիմել հայրենակիցներին։

«Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են»,– գրել է նա։

ԱՀ նախագահը հայտնել է նաև, որ Պաշտպանության բանակը ոչ միայն հարավային ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել:

«Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: Փա՛ռք հայոց բանակին»,– ֆեյսբուքի իր էջում գրում է Հարությունյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախի նախագահ, պատերազմ Արցախում, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon