Արցախի նախկին վարչապետ. Մարտի 1-ի օրերին ՊԲ ստորաբաժանումների զինվորականներ են եղել Երևանում

Մարտի 1 11.12.2019   14:30   1529

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Երևանում Պաշտպանության բանակի զինվորների ներկայության մասին տեղեկություններին:

Արայիկ Հարությունյանը պնդում է՝ Արցախից Հայաստան զորք չի բերվել, մանրամասնում է՝ ՊԲ-ի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում: Իսկ թե այն ժամանակ ինչպիսին է եղել Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերմունքն այս որոշմանը, Արայիկ Հարությունյանն ասում է՝ հրամանները չեն քննարկվում, այլ կատարվում են.

«Արցախից զորք չի բերվել, բոլորդ գիտեք՝ Արցախի պաշտպանության բանակը Զինված ուժերի ստորաբաժանում է, եթե տեղաշարժ է լինում, դա չի կոչվում Արցախից բերել Հայաստան։ Դա տեղաշարժ է եղել հայկական զինված ուժերում։ Տեղեկություն ունեինք, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում։ Մենք իրավունք չունենք գնահատելու, քննարկելու հրամանները Զինված ուժերում, և երբևէ մենք չենք միջամտել հրամաններին, ինչպես է ճիշտ, թե սխալ է, կա նաև հստակ հիերարխիա, հստակ կանոններ»։

Նշենք, որ 2008 թվականին Արայիկ Հարությունյանը զբաղեցնում էր Արցախի  Հանրապետության վարչապետի պաշտոնը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մարտի 1-ի գործ, ԼՂ, Մարտի 1, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon