Արցախի քանի բնակիչ է ադրբեջանական գերության մեջ. Պաշտպանը տվյալներ ներկայացրեց

Արցախ 10.11.2021   19:00   99

Արցախի տասնյակ բնակիչներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ են հայտնվել։ Sputnik Արմենիա փոխանցմամբ՝  հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ստեփանակերտում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
Նա հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող Արցախի 40 բնակիչների մասին տվյալները։ Նրանցից երեքը քաղաքացիական անձինք են։

Բացի այդ, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իշխանությանը ոչինչ հայտնի չէ 20 մարդու ճակատագրի մասին։ Նրանք հիմնականում տարեցներ ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան, Արցախ, անհետ կորածներ, գերիներ.ռազմագերիներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon