Արցախում զոհված զինծառայողների դիերից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել. news.am

Պաշտոնական 18.05.2021   10:00   97

Մայիսի 5–ի դրությամբ՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների դիակներից և մասունքներից վերցված շուրջ 300 փորձանմուշ չի հաջողվել նույնականացնել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ համադրելով գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից ստացված տվյալները։

Ըստ նախարարության՝ մայիսի 5–ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել պատերազմի զոհերի 3752 մարմին և մասունք, որոնցից  70 փորձանմուշ գտնվում է փորձաքննության ընթացքում։ Մինչև մայիսի 4-ը կատարվել է զոհերի դիակի և մասունքի 2875 փորձաքնմուշների դատագենետիկական փորձաքննություն, որոնցից 2580 փորձանմուշ նույնականացվել է։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, մասունքներ, անհետ կորածներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon