«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Արծրուն Հովհաննիսյան. Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք (տեսանյութ)

Արծրուն Հովհաննիսյան. Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք (տեսանյութ)

Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք: Այսօր հերթական ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք ամբողջությամբ տապալվել են։ Բոլորն անհաջողությամբ են ավարտվել»,–ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով` այսօրվա մարտերն իրենց սաստկությամբ և ուժգնությամբ որոշակի տարբերվել են նախորդ օրերից։ Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել` նույնիսկ հետապնդման հնարավորությունով։

«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշ դիրքային հաջողություններ ունենալ, սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք»,–ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։