Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը (ուղիղ)

Պաշտոնական 28.10.2020   22:00   163

Ադրբեջանի ԶՈւ-ն և նրանց աջակցող ահաբեկիչներն այսօր ողջ օրվա ընթացքում հարձակումներ են իրականացրել ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների նկատմամբ և Արցախի սահմանի ողջ երկայնքով: Տեղեկությունն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բերձորի ուղղությամբ ու հարավային հատվածում շարունակել են ոչ լայնամասշտաբ մարտական գործողությունները: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձոր»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական ստորաբաժանումներին այս նույն ուղղությամբ հաջողվել է դիրքային բարելավումներ արձանագրել:

Հյուսիսային ուղղությամբ, ըստ Հովհաննիսյանի, վարվել է հիմնականում հրետանային կրակ՝ դեպի Մարտակերտ ու ավելի հյուսիս տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ:

«Օրվա ընթացքում դուք տեսաք ադրբեջանական ուժերի վայրագությունները, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ հարվածի տակ է առնվել նաև Ստեփանակերտի ծննդատունը:
Օրվա ընթացքում Արցախի հարավում շարունակվել են նաև դիվերսիոն խմբերի օջախային հարձակումները:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ թշնամին կիրառում է դիվերսիոն խմբեր, հրետանի և մասամբ՝ օդուժ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այսօր առաջնագծում կրակի խտությունն անհամեմատ փոքր է եղել առաջին օրերի համեմատ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թշնամին այսօր «Սմերչ» կայանքից հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով այսօր հրետակոծվել է նաև բերդաքաղաք Շուշին, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 2–ը` վիրավորվել են։ Ավելի ուշ հրթիռակոծության ենթարկվեց նաև Ստեփանակերտի ծննդատունը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արծրուն Հովհաննիսյան, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon