Արծրուն Հովյհաննիսյանը. ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք

Պաշտոնական 01.10.2020   23:22   153

ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ Տեղեկությունը ի պատասխան Կոտայքի մարզում և Երևանի որոշ հատվածներում լսված պայթյունի ձայների ֆայսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովյհաննիսյանը։

Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ–ն հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։

Րոպեներ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե ձայներ են լսվել Աբովյան քաղաքում և մի շարք այլ բնակավայրերում։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  քաղաքացիներին հանգստացրեց նշելով, որ հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են այս պահին։

«Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք: Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում», ֆեյսբուքի իր էջում գրել է Հոբհաննիսյանը:

ՀՀ ՊՆ խոսնակն էլ իր ֆեյսբուքի որ էջում գրել է.

«ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք»

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արծրուն Հովյհաննիսյան, զոհ, Հայաստան, պատերազմ Արցախում, Գեղարքունիքի մարզ, ՀՕՊ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon