Արման Աղաջանյան. Առաջին նախագահի քաղաքական էջը նրա ձեռագրերն են, որոնք չեն վառվում

Խոսք 27.06.2021   19:11   724

Ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, թե երեք նախկին նախագահների քաղաքական էջը փակվեց: Ու ներկայացնում են դա որպես վերջին ընտրությունների ձեռքբերում (՞՞՞):

Միանգամից ասեմ, որ երեք նախկին նախագահներին նույն հարթության մեջ են դիտարկում նրանք, որոնց նպատակը ժողովրդից ճշմարտությունը թաքցնելն է: Դա, նվազագույնը, ազնիվ մոտեցում չէ:

Իսկ եթե խմբավորելու ցանկություն կա, ապա քաղաքականության մեջ խմբավորումը պետք է արվի ըստ Հայաստանի գլխավոր քաղաքական հարցի վերաբերյալ նրանց տեսակետների: Իսկ այդպես ստացվում է, որ մի կողմում առաջին նախագահն է, որը հաղթանակից հետո հարցի փոխզիջումային տարբերակով լուծման կողմնակիցն էր՝ միջազգային իրավունքի և աշխարհաքաղաքական իրողությունների ընձեռած հնարավորությունների սահմաններում: Իսկ մյուս կողմում՝ մնացած բոլորը, ներառյալ, այսօրվա վարչապետը, որոնք աշխարհաքաղաքական իրողությունների և ժամանակի վրա թքած ունենալու կողմնակիցն էին:

Համազգային աղետից հետո ում քաղաքական էջը ճիշտ կլիներ, որ փակվեր, և ով ամոթից ելնելով պետք է լռեր, դատեք ինքներդ:

Ինչու՞ այդպես չեղավ, ուրիշ հարց է, ենթակա լուրջ վերլուծության:

Երկրորդ, առաջին նախագահի քաղաքական էջը նրա ձեռագրերն են՝ նրա քաղաքական ու քաղաքագիտական ժառանգությունը: Իսկ ձեռագրերը, ինչպես հայտնի է, չեն էլ վառվում: Ու էջը փակվելուց գոնե խոսեք այն ժամանակ, երբ կդադարեք նրա բառապաշարով խոսել ու նրա մտքերը ուշացած կրկնել:

Հետո, ասենք թե առաջին նախագահն անձամբ էլ չի մասնակցի ընտրությունների, դա ի՞նչ ուրախանալու առիթ է: Համենայն դեպս, Հայաստանը, քաղաքականությանը նրա մասնակցությունից ու ներկայությունից, միշտ շահել է:

Արման Աղաջանյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Աղաջանյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon