«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արման Ղարիբյան. Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են

Արման Ղարիբյան. Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են

Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են, որ օրեր շարունակ խանութները փակ են, բայց որևէ խանութ թալանված չէ, անգամ այն խանութները, որոնց ապակիները կոտրված են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյան:

«Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են, որ օրեր շարունակ խանութները փակ են, բայց որևէ խանութ թալանված չէ, անգամ այն խանութները, որոնց ապակիները կոտրված են։ Լրագրողներից մեկը տեսել էր, թե ինչպես են մարդիկ մտնում խանութ, վերցնում՝ ինչ իրենց պետք է, և թողնում գումարը խանութում, թեև գիտեն, որ խանութպանը քաղաքում չէ։ Ոչ մի այլ երկրում նման բան չեն տեսել, հատկապես պատերազմող երկրում։

Ստեփանակերտի իշխանությունները սա բացատրում են ոչ միայն մարդկանց բարեխղճությամբ ու համախմբվածությամբ, այլև նրանով, որ քաղաքապետարանը մատակարարում է անհրաժեշտ սնունդ բնակչությանը, այդ հարցում ի դեպ, Ստեփանակերտին օգնում է նաև Երևանի քաղաքապետարանը։

Այս մասին շուտով մի նյութ կհրապարակվի միջազգային մեդիայում»