«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. Արցախի հարցում Արևմուտքը ռուսներից ավելի հայանպաստ դիրքորոշում երբեք չի ունեցել

Արման Գրիգորյան. Արցախի հարցում Արևմուտքը ռուսներից ավելի հայանպաստ դիրքորոշում երբեք չի ունեցել

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ԱՄՆ Լիհայի Համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի և աշխարհի փոխհարաբերություններին, մասնավորապես՝ գերտերություններին և ուժային կենտրոններին։

Քաղաքագետը լույս է սփռում Հայաստան-Արևմուտք և Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների վրա՝ բացատրելով դրանց էությունն ու առանձնահատկությունները։

Գրիգորյանի համոզմամբ, բոլոր այն պնդումները, որոնց համաձայն, Արցախի հարցում կամ էլ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ԱՄՆ-ն և ԵՄ-ն շատ ավելի հայանպաստ դիրքորոշում են ունեցել, քան Ռուսաստանը, կեղծ են, չկա այնպիսի մի փաստարկ, որը կհիմնավորի այդ թեզը։


ԱՄՆ-ի կողմից դաշնակցին լքելու փաստերի շարքի մեջ հարցազրույցում մոռացա նշել երևի ամենաակնհայտ դեպքը` Իրաքի շիաներին ու քրդերին լքելու որոշումը առաջին իրաքյան պատերազմից հետո։ 1956 թ.-ին հունգարացիներին ոգևորելու հետո ձեռքերը լվանալու դեպքն էլ կարելի էր հիշել», ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Գրիգորյանը:

«Երկրորդ, պետք էր խոսել էն մասին, որ էսօր էդ ոգևորված հայտարարությունները արևմտյան ճամբար տեղափոխվելու մասին հատկապես տարօրինակ են թվում Արևմուտքի ակնհայտ նահանջի ֆոնի վրա։ Եթե Արևմուտքը նույն դոմինանտ դիրքն ունենար էսօր ու նույն ախորժակը ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու, ինչ ուներ ասենք 1990-ականների կեսերին, էս խոսակցություններին մի կերպ կարելի էր լուրջ վերաբերվել (չնայած էն ժամանակ էլ դա առանձնապես լուրջ խոսակցություն չէր)։ Բայց շատ դժվար է էսօր վերլուծաբաններ ու մասնագետներ գտնել նույն Արևմուտքում, որոնք չեն խոսում Արևմուտքի նահանջի, Արևմուտքի դոմինացիայի էպոխայի ավարտի մասին ու էն մասին, որ էսօր մենք ականատեսն ենք բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացի։ Չի կարելի խոսել օրիենտացիա փոխելու մասին առանց էդ հանգամանքը քննարկելու։

Երրորդ, ես շատ քիչ բանում եմ 100 տոկոսով համոզված, բայց հետևյալի վերաբերյալ կասկածի նշույլ անգամ չունեմ։ Որ պահին ՆԱՏՕ-ի կամ արևմտյան որևէ անվտանգային համակարգի անդամության իրական հնարավորություն ծագի, մեր առջև չափազանց կարծր, հստակ ու անբանակցելի նախապայման է դրվելու. ճանաչեք Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և մոռացեք Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակի խոսակցությունների մասին։

Էնպես որ, գոնե էն արևմտամետները, որոնք Սևրի մասին ճամարտակելը փեշակի են վերածել, որոնք դեռ խոսում են Քուռ-Արաքսյան հանրապետությունից, որոնք պնդում են, որ Արցախի անկախության ճանապարհը Վաշինգտոնով է անցնում ու որոնք նույնիսկ Վրաստանի դեմ տարածքային նկրտումների մասին են խոսում, ազնվորեն պիտի ասեն բոլորիս, թե իրենք ինչ են ծխում։ 

Քոմենթներում դնում եմ իմ հոդվածի լինքը, որին հղում եմ արել հարցազրույցում, ինչպես նաև հոդվածի վերաբերյալ մի փոդքաստի լինք։

Դրանք հատկապես էն արևմտամետների համար են, որոնք չեն խոսում Ուիլսոնի իրավարար վճռից ու Քուռ-Արաքսյան հանրապետությունից, բայց որոնք մեզ ասում են, որ օրիենտացիայի փոփոխությունը մեզ թույլ կտա ավելի նորմալ զարգացման ուղու վրա դուրս գալու։ Նրանց կողմից որևէ առարկության, որը հիմնված է հոդվածի քննական ու լուրջ ընթերցման վրա, հաճույքով կպատասխանեմ։ Իսկ «դուք քարոզում եք ռսի կրնկի տակ պառկել», «դուք մեզնից խլում եք ազատ երկիր ունենալու մասին երազելու իրավունքը» և էդ կարգի պոռթկումների պոտենցիալ հեղինակներին ուղղակի մի բան խնդրեմ. ուրիշ բանով զբաղվեք էլի, ախպոր պես»,- գրել է քաղաքագետը: