«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Արման Գրիգորյան. «Եթե Տեր-Պետրոսյանը դաշինքի քայլ է արել, ուրեմն լուրջ վտանգներ են երկրի գլխին կախված» (տեսանյութ)

Արման Գրիգորյան. «Եթե Տեր-Պետրոսյանը դաշինքի քայլ է արել, ուրեմն լուրջ վտանգներ են երկրի գլխին կախված» (տեսանյութ)

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկների շուրջ  «Ազատության» Աստղիկ Բեդևյանիը զրույցի է հրավիրել քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր  Արման Գրիգորյանին:

Քաղաքագետի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի մոտիվը բացառապես եղել է այն, որ եթե Հայաստանում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ապա Հայաստանին սպասվում են նոր աղետներ, նոր փորձություններ։

Արման Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

- Քննարկումները, գիտեք, չեն մարում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի փրկության ծրագիր է առաջարկում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, ի՞նչ նպատակ է հետապնդում Տեր-Պետրոսյանն՝ ըստ Ձեզ։

 - Ինչ վերաբերվում է այդ քննադատություններին, որ թե ինչպես կարող էր Տեր-Պետրոսյանը դաշինքի կամ համագործակցության առաջարկ անել մի մարդու, կամ մարդկանց ում հասցեին ամենածանր մեղադրանքներն է հասցեագրել, ես ճիշտն ասած մի քիչ զարմանում եմ այդ քննադատությունների հեղինակների․․․, ուզում եմ նուրբ ձևակերպել, ավելի խորը մտածելու, ավելի խորը նայելու ցանկություն կամ կարողություն չունեն այդ տեսակ իրադրություններում։

Իրականում ամենաճիշտ ռեակցիան պետք է լիներ, այն որ մտածեին, թե ինչը կարող էր ստիպել Տեր-Պետրոսյանին նման առաջարկություն անել՝ ելնելով այն փաստից, որ նա էդ տեսակ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, որ ժամանակին եղել է նրանց ամենասուր քննադատը, ամենածանր մեղադրանքներն է հասցեագրել նրանց, ուրեմն ինչքան օրհասական է վիճակը, ինչ վտանգներ կան երկրի գլխին կախված, որ Տեր-Պետրոսյանին ստիպել է նման առաջարկություն անել։ Ռեֆլեքսը սա պետք է լիներ, իրականում հակազդեցությունը սա պետք է լիներ։

Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի մոտիվը բացառապես եղել է այն, որ եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի, եթե Հայաստանում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ապա Հայաստանին սպասվում են նոր աղետներ, նոր փորձություններ և դրանից խուսափելու միակ ռեալ հնարավորությունը, նման շատ անսովոր, բայց մեծ կոնսոլիդացիայի շանսեր պարունակող դաշինքի ձևավորումն էր, ուրիշ մոտիվ հնարավոր չէ վերագրել Տեր-Պետրոսյանին, ուրիշ բան հնարավոր չէ մտածել, որ նա, չգիտեմ, քաղաքական իշխանության համար, նեղ ձևակերպված շահի համար, նման դաշինքի կգնար։ Իրականում ակնհայտ է, որ այդ քայլը նեղ քաղաքական շահերի, կամ նեղ շահերի առումով, միայն վնաս կարող էր հասցնել Տեր-Պետրոսյանին, հետևաբար, եթե նա այդ ռիսկին գնում էր, եթե նա այդ գինը պատրաստ էր վճարելու նեղ քաղաքական իմաստով, ուրեմն իսկապես այստեղ գործ ունենք շատ լուջ խնդրի հետ, շատ լուրջ վտանգների հետ, և նա պատրաստ էր դա անելու։

Մի բան էլ ասեմ այս կապակցությամբ, սա, իհարկե, արդեն կլիշե է դարձել․ դաշինքը չի նշանակում համաձայնություն, կամ հարմոնիա, կամ դաշինքի անդամների հետ կիսել նրանց տեսակետները, գաղափարախոսությունները, քաղաքական նախընտրությունները և այլն։ Սա արդեն կլիշեի է վերածվել, սրա մասին շատերն են խոսել, երբ որ Չերչիլը Ստալինի հետ դաշինքի էր գնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մոտիվն այն չէր, որ Չերչիլը կոմունիզմի նկատմամբ համակրանքով էր լցվել, մոտիվն այն էր, որ ինչքան էլ սարսափելի էր կոմունիզմը, նացիզմն ավելի սարսափելի էր։ Հիմա ես չեմ ուզում այդ անալոգիան լրիվ ուղղակի կիրառվի Հայաստանի դեպքում, ես Նիկոլ Փաշինյանին նացիստ չեմ համարում, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի կողմից, բայց տրամաբանությունը նույն է, այսինքն՝ դու կարող ես երբեմն դաշնակցել մարդկանց հետ, նույնիսկ ուժերի հետ, որոնց հետ ունես ամենասուր տարաձայնություններն ու ամենատարբեր նախընտրությունները, բայց որովհետև ալտերնատիվը շատ ավելի վատն է։

Շատ մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին այսօր աջակցելը շարժառիթն այդ աջակցության այն է, որ Նիկոլ Փաշինյանի միակ երևացող այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, և ինչքնա էլ որ իրենք դժգոհ լինեն Նիկոլ Փաշինյանի կառավարումից, Ռոբերտ Քոչարյանի վերադարձնը շատ ավելի սարսափելի է իրենց համար։ Եթե նման դաշինք ձևավորվեր, այդ դաշինքին մաս կազմող ուժերը միմյանց վերահսկելու մեխանիզմներ կունենային անխուսափելիորեն և դա նույն բանը չէր լինի, դա հնարավոր չէր լինի գնահատել որպես նախկին որևէ ուժի վերադարձ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում