Արման Թաթոյանը հրապարակել է ադրբեջանական նշանառության տակ գռնվող տան նկար Վերին Շորժայում

Քաղաքական 31.07.2021   10:00   560

Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում։

«Սա ՀՀ Գեղարքունիքի  մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:

Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):

Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:

Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,- գրել է Թաթոյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Թաթոյան, Վերին Շորժա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon