Արմեն Գևորգյան. «Փաշինյանի գլխավորությամբ քարոզ է տարվում 1991-98թթ. նսեմացնելու ուղղությամբ»

Խոսք 05.10.2021   10:38   448

Փաշինյանն ասել է «30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք ա կառուցվել։ Ոչ մի։ Բա ինչի՞ որևէ մեկը հարց չի տալիս, ի՞նչ ա պատճառը, որ չի կառուցվել»։ Փաշինյանի արտաբերած «30 տարին» նշանակում է 1991-2021 թվականները։

1991-92 թվականերին Շուշիում շենքեր չէին կարող կառուցվել այն պարզ պատճառով, որ Շուշին հայկական վերահսկողության տակ չէր։

1992-94 թվականերին նույնպես Շուշիում շենքեր չէին կարող կառուցվել այն մյուս պարզ պատճառով, որ պատերազմ էր ընթանում։

Իսկ 1994-98 թվականերին Շուշիում կարիք չկար նոր շենքեր կառուցելու, որովհետև ոչ միայն Շուշիում, այլև ամբողջ Արցախում կիսաքանդ, վնասված կամ փախածների տներն էին վերանորոգվում և տրվում Արցախ նոր բնակիչներին... 

1996-98 թվականներին ՀՀ կառավարության վերահսկողությամբ ներքին կարգով դեպի Արցախ ներգաղթ էր կարզմակերպված. հատկապես արագ էր աճում Քաշաթաղի բնակիչների թիվը։

Այլ էր իրավիճակը 1998 թվականից հետո, երբ Արցախ տեղափոխվածներն ստիպված էին լինում վերադառնալ Հայաստան...

Փաշինյանի հայտարարությունն առնվազն պետք է չտարածվեր 1991-98 թվականների վրա, այսքին պետք է ասվեր 20-22 տարի։

Իսկ ասվում է 30 տարի, որովհետև վաղուց է նկատելի այն տենդենցը, որ Փաշինյանի գլխավորությամբ հետևողականորեն քարոզ է տարվում 1991-98 թվականները՝  մեր նոր պետականության հիմքերն ու հիմնական ձեռքբերումներն ամբողջապես նսեմացնելու ու ոչնչացնելու ուղղությամբ...

Արմեն Գևորգյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արցախ, Նիկոլ Փաշինյան, Արմեն Գևորգյան, Շուշի, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon