Արմեն Խաչատրանը՝ Գլխավոր դատախազին. «Ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում և ո՞ւմ պատվերով է անհետացել քրգործը»

Խոսք 21.12.2019   11:45   862

Որպես նախկին երկու հանցագործ իշխանություններից տուժած ՀՀ քաղաքացի, ես՝ Արմեն Գուրգենի Խաչատրյանս, ՀՀ Գլխավոր դատախազից պահանջում եմ պարզաբանել, թե ի՞նչ հիմքով են վերացրել իմ նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի պատվերով, վերջերս մահացած Աշոտ Կարապետյանի անմիջական մասնակցությամբ և այն ժամանակ դեռևս քննիչ Աղվան Հովսեփյանի կողմից անհիմն հարուցված, հետագայում նաև՝ նույն պատվերի շրջանակում ՀՀ Գերագույն դատարանի կողմից ապօրինի կայացված, մեղադրական դատավճռով քրեական գործը...

Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազի՝ հիմնավոր պարզաբանում չտալու դեպքում, Աղվան Հովսեփյանին կամ Սերժ Սարգսյանին պատահական հանդիպելուց, (իմ գործը սարքած մնացած հանցագործները մեկ-մեկ վերանում են)՝ անձամբ, իմ հնարավորությունների սահմաններում իմ միջոցներով կվերականգնեմ պատմական արդարությոնը, քանի որ, ի դեմս վերը նշված հանցագործների և իրավապահ համակարգում աշխատած իրենց հանցակիցների, հանցավոր համաձայնության գալով, իմ նկատմամբ ապօրինի՝ առանց հիմքի հարուցել են քրգործ, ծեծի և խոշտանգումների միջոցով ուրիշներից իմ դեմ կորզել են կեղծ բացատրություններ, որոնք այդպես էլ ցուցմունքների չեն վերածվել քանի որ նախաքննության ընթացքում մարդիկ հրաժարվել են կեղծ բացատրություններից, (որոնց մասին ամբողջությամբ և հանգամանորեն պարզաբանված էր քրգործում) և կեղծ շինծու ապացույցներով ու պատվերին համապատասխան կարողացան ստանալ մեղադրական դատավճիռ։

Հեղափոխությունից հետո՝ անսերժ Հայաստանում որոշեցի բողոքարկել իմ նկատմամբ ապօրինի կայացված դատավճիռը, սակայն պարզվեց, որ քրեական գործը չկա՝ վերացրել են:

Փաստորեն, ես զրկվել եմ բողոքարկելու իմ իրավունքից, այդ իսկ պատճառով դիմում եմ ՀՀ Գլխավոր դատախազին և պահանջում՝ տալ հստակ պարզաբանում, թե երբ ի՞նչ հանգամանքներում և հատկապես ու՞մ պատվերով է անհետացել տվյալ քրգործը, նաև նշել՝ ինչպես կարող եմ բողոքարկել, քանի դեռ Աղվան Հովսեփյանը ողջ ա և պատահական չի ինքնասպանվել...

Արմեն Խաչատրյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աղվան Հովսեփյան, Աշոտ Կարապետյան, Արթուր Դավթյան, դատախազություն, Արմեն Խաչատրյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon