«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Արյունաբանական կենտրոն. «Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. շնորհակալ ենք»

Արյունաբանական կենտրոն. «Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. շնորհակալ ենք»

Արյունաբանական կենտրոնը ֆեյսվուքի իր էջում գրում է

«Հարգելի հայրենակիցներ,

Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:

Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:

Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:

Շնորհակալ ենք»:

Հիշեցնենք, Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով՝արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը  կամավոր դոնորության կոչ էր արել: