Աշոտ Սարգսյան․ Հիմա չի գործում հեղափոխության տրամաբանությունը, հիմա գործում է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Խոսք 27.04.2021   12:00   372

ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

Որեւէ երկրի օրենքների եւ սահմանադրության մեջ երբեք չի եղել, չկա «հեղափոխության իրավունք»։ Նման իրավունք արձանագրված չէ նաեւ միջազգային որեւէ փաստաթղթով։

Բայց հեղափոխություններ եղել են, թերեւս, բոլոր երկրներում, որոշ տեղերում՝ ոչ մեկ անգամ։ Եւ բոլոր այդ հեղափոխություններն ամբողջությամբ կամ առանձին դետալներով հակասահմանադրական են (այլապես նրանք պարզապես կկոչվեին իշխանափոխություն)։ Եթե նրանք հաղթում են՝ պատժում են (կամ կարող են պատժել) տապալված իշխանության ներկայացուցիչներին։ Եթե պարտվում են՝ իշխանությունը կարող է հեղափոխականներին  պատժել որպես սահմանադրական կարգը խախտողների։

2018թ. կատարվածը հեղափոխության հատկանիշներ ուներ, եւ, որպես այդպիսին, չէր կարող յոլա գնալ առանց հակասահմանադրական գործողությունների, որքան էլ աշխատեր դրանց «թավշյա» տեսք տալ։ Եթե ամեն ինչ լիներ օրենքի եւ Սահմանադրության տառին համապատասխան, դա «հեղափոխություն» չէր էլ կոչվի։ 

Հեղափոխության հարթության վրա եւ հեղափոխության տրամաբանությամբ է, որ «ԲՆԱԿԱՆ» են համարվել հակասահմանադրական գործողություններն ու քայլերը, այդ թվում նաեւ հրաժարական տված վարչապետի պաշտոնավարելը որպես ժամանակավոր պաշտոնակատր,  — եւ անիմաստ էր ժամանակին դրանց արձագանքելը։ Հեղափոխությունը, սակայն 2018-ի վերջերին խորհրդարանական ընտրություններով ավարտվեց։

Հիմա չի գործում հեղափոխության տրամաբանությունը, հիմա գործում է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, — եթե «հեղափոխությունը» իրենը՝ նորը չի ստեղծել, ուրեմն՝ հինը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, ՀԱԿ, արտահերթ ընտրություններ, ՍԴ, Աշոտ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon