Ավտոմեքենաները ջրի տակ են. ջրհեղեղ Գյումրիում (տեսանյութ)

Հասարակություն 13.07.2020   21:22   529

Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից հետո Գարեգին Նժդեհի հրապարակում մի քանի ժամ շարունակ կաթվածահար էր եղել երթևեկությունը, ավտոմեքենաներն ու տրանսպորատային միջոցները մնացել էին ջրի տակ:

Անձրևից բացի նաև ուժեղ կարկուտ էր տեղացել, ինչն էլ փողոցների դիտահորերում խցանումներ էր առաջացրել:

Տարածքում աշխատում էին ոստիկաններն ու ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբերը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գյումրի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon