«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Վայրի բնության համաշխարհային օրն է

Վայրի բնության համաշխարհային օրն է

2013 թվականի դեկտեմբերի 20-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում որոշում կայացվեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր (World Wildlife Day)։ Օրվա նպատակն է բարձրացնել վայրի բնության ու կենդանական աշխարհի մասին հասարակության տեղեկացվածությունը։

Տոնի նպատակն է բացատրել մոլորակի կենսաբանական բազմազանության անհրաժեշտությունը, ցույց տալ այդ բազմազանության գեղեցկությունը ու բնապահպանական գործունեությամբ զբաղվելու օգտակարությունը։

Այս օրը մեզ հիշեցնում է նաև վայրի բնությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որոնք իրենց հետ հեռուն գնացող տնտեսական, էկոլոգիական ու սոցիալական հետևանքներ են բերում։

Տոնի նպատակն է նաև հոգ տանել անհետացող բուսատեսակների ու կենդանատեսակների մասին։