Բաղդասարյան. Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու՝ այդքան ձայն չէր հավաքի

Քաղաքական 09.07.2021   20:00   384

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը պողպատե մանդատով և ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել ներքաղաքական կյանքում։

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել քաղաքական դիկտատուրա, մյուս կողմից նա առաջիկայում ստիպված կլինի բավականին ծանր որոշումներ ընդունել մասնավորապես արցախյան հարցի կապակցությամբ և սահմանների մասով, ինչից հետո ենթադրաբար կբարձրանա բողոքի ալիք ու դա կանխպելու համար իշխանություններն այժմվանից որոշել են առավել աչքի ընկնող համայնքապետների նկատմամբ պատիժներ կիրառել։

«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե ինչ է պատրաստվում անել ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո, թեև պարզ է, որ նա ստիպված կլինի զբաղվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով և հավանաբար կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` ՀՀ ներկա իշխանությունները վերջնականապես համակերպվել են պարտության հետ, անգամ չեն էլ դիմադրում Ադրբեջանի կոշտ և ագրեսիվ հայտարարություններին, ոչ մի կերպ չեն պատասխանում դրանց, ուստի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանն ամբողջությամբ հանձնվել է։

«Ոչ թե հասարակությունը պետք է ինչ–որ բան անի, այլ քաղաքական դաշտը, սակայն քաղաքական ուժերը, առաջին հերթին ընդդիմադիր կուսակցությունները սպասում են, մինչև Փաշինյանն ընդունի ծանր որոշումներ, ինչից հետո օգտվելով դժգոհությունից` կսկսեն փողոցային ալիք բարձրացնել։ Հանրությունն առանց քաղաքական լիդերների ոչինչ անել չի կարող, իսկ ինչ վերաբերում է վստահության մանդատին, ապա փաստն այն է, որ Փաշինյանը ստացել է Հայաստանի ընտրողների ընդամենը ¼-ի ձայնը, որովհետև մոտ կեսն ընտրություններին չի մասնակցել։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Բաղդասարյան, Հայաստան, ադրբեջան, ԼՂ, Նիկոլ Փաշինյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon