«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Բաղդասարյան. Ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե ապստամբությունը, այլ արտահերթ ընտրություններ պարտադրելը

Բաղդասարյան. Ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե ապստամբությունը, այլ արտահերթ ընտրություններ պարտադրելը

Ընդդիմության վերջին հանրահավաքը բավականին հզոր էր, ինչն ապացուցեց, որ փուչ է իշխանության այն տեսակետը, թե արտահերթ ընտրությունների և իշխանափոխության հանրային պահանջ չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով` այդ հանրահավաքից հետո իշխանություններն անմիջապես հայտարարեցին, որ անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառեն, որը միայն պետության լեգիտիմ իրավունքն է։

«Դրանով ցույց տվեցին, որ իրենք որևէ այլ հենարան չունեն, բացի ուժային կառույցներից։ Մի կողմից այս իշխանություննները չեն կարողանում ղեկավարել երկիրը և չունեն վստահության որևէ ռեսուրս, մյուս կողմից` ձևավորվում է իշխանափոխության պահանջ, բայց արտահերթ ընտրությունների միջոցով,այլ ոչ այն ճանապարհով, որը մատնանշեց Վազգեն Մանուկյանը»,- ասաց նա։

Բաղդասարյանի կարծիքով` ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե ապստամբությունը, այլ անհնազանդության ակցիաների և հանրահավաքների միջոցով իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրելը։ 

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում