«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Բայց ու՞ր մնաց երկրորդ երիտասարդը: Չէ՞ որ նա էլ զերծ չէր մնացել պիցցաֆիկացումից»

«Բայց ու՞ր մնաց երկրորդ երիտասարդը: Չէ՞ որ նա էլ զերծ չէր մնացել պիցցաֆիկացումից»

Իհարկե լավ է, որ երեկ արյան բաղադրության մեջ պիցցայի կտրուկ ավելցուկ արձանագրած երիտասարդը ձերբակալվել է: Լավ է նաև, որ քրեական գործ է հարուցվել ՔրՕրի 343 հոդվածի հատկանիշներով:

Բայց ու՞ր մնաց երկրորդ երիտասարդը: Չէ՞ որ նա էլ զերծ չէր մնացել պիցցաֆիկացումից: Չէ՞ որ, եթե նույն արարքը կատարվում է երկու և ավելի անձանց կողմից, դա համարվում է ծանրացուցիչ հանգամանք` նախատեսող ավելի խիստ պատասխանատվություն: Եվ արդյոք քննարկվելու է Քր Օրի նաև 332-րդ հոդվածի հատկանիշները երեկվա արարքում դիտարկելու հնարավորությունը: Կախված դիտավորությունից պետք է որոշվի` 332-ի՞ հետ գործ ունենք, թե՞ այդուհանդերձ 343-ով սահմանված անհարգալից վերաներմունքի:

Հոդված 332. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Արուսյակ Ջուլհակյան

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։

Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։