SOHR: Արցախում մարտերի ընթացքում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը Զարիֆ. Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ ՀՀ ՊՆ. Ադրբեջանական կողմի հայտարարությունը կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք IRNA. Մեծ է հավանականությունը, որ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ (տեսանյութ) ՊՆ-ն և ԳՇ-ն խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության և ԶՈւ միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը ԱԱԾ. Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են Իրավիճակը ՀՀ հարավայն սահմանին` ամփոփ (տեսանյութ)

Բայդենը Թրամփի վարչակազմից պահանջել է դադարել «փաղաքշել Անկարային». հայտարարություն ԼՂ հարցով

Աշխարհ 14.10.2020   10:00   279

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ.

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:

Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար:

Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ:

Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:

«Ամերիկայի ձայն»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ, Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon