ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն

Պաշտոնական 21.12.2019   12:30   464

 Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշեց.

Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն,տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 Ենթադրվում է, որ դատավոր Ուզունյանը  անցնում է ԱԱԾ-ի կողմից բացահայտած կաշառքի քրեական գործով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սամվել Ուզունյան, ԲԴԽ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon