«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց (ուղիղ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց (ուղիղ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դռնփակ նիստում ընթանում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

Թարմացված

Րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Ազգային անվտանգության ծառայություն։

ԲՀԿ առաջնորդին  ԱԱԾ շենքի մոտ ծափահարություններով և «Ծառուկյան» բացականչություններով դիմավորեցին նրա աջակիցները։ Դրան հաջորդեցին «Նիկոլ, հեռացիր» խոսքերը։