«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի ճակատագրի մասին չունեն տեղեկություններ, կարող են դիմել ՀՔԱՎ

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի ճակատագրի մասին չունեն տեղեկություններ, կարող են դիմել ՀՔԱՎ

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱՎ

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չեն կարողանում ստանալ։ Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։  

Կարևորելով իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը` հայտնում ենք նման տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացման մասին՝ համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքներ կատարելու նպատակով:  

Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093339441, 093111615 կամ գրել հետեւյալ էլ-փոստի հասցեին՝ asadikyan@hcav.am 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ