Իոաննիսյան. «Իմ քայլում» որոշել են ոնց ուզեն բռնաբարեն ԸՕ-ի կարգավորումներն ու մնան անպատիժ»

Խոսք 28.04.2021   10:00   120

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Ազգային ժողովում այսօր շրջանառվել է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը, որը կքննարկվի ու կքվեարկվի վաղը (հղումները՝ այստեղ և այստեղ):

Նախագծում, սակայն, բացակայում են քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները, այնինչ, դրանք կային նախնական տարբերակում, ուղարկվել էր Վենետիկ, ստացել էր Վենետիկի, ՀԿ-ների ու մի շարք արտախորհրդարանական ուժերի օրհնությունը:

Իշխանություններն այդ հոդվածները հանել են առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկումների ու առանց որևէ հանրային քննարկման... Ավելին, դա արվել է ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարևոր է ֆինանսավորման կարգի ապահովումը:

Այլ կերպ ասած, «Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են, որ գալիք ընտրությունների ժամանակ կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, ինչի վրա ուզեն, որքան ուզեն «տակից» գումար ծախսեն, ոնց ուզեն բռնաբարեն Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումներն ու մնան անպատիժ:

Հ.Գ. Ես լսել եմ հարցի հետ կապված «Իմ քայլի» մոտեցումները, բայց դրանք անընդունելի են, իսկ պոտենցիալ խոչընդոտները՝ հաղթահարելի: Եվ ես հերթական անգամ ապշած եմ «Իմ քայլի»՝ ռեֆորմները տապալելու բացառիկ ունակությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Իմ քայլը», Դանիել Իոաննիսյան, ԸՕ, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon