«Դաշնակցության գործունեությունը Հայաստանում կասեցնելու համար իրավական հիմքեր կան»

Խոսք 11.12.2019   19:00   2139

Կոլաժը՝ 4rd.am-ի

Դաշնակցության գործունեությունը Հայաստանում կասեցնելու համար իրավական հիմքեր, վստահ եմ, կան։ Այդ հարցով հատուկ չեմ զբաղվել, բայց հարկ եղած դեպքում մասնագետները կարող են նայել ու գտնել։ Նույնիսկ ես կարող եմ դա անել։

Երբ Տեր-Պետրոսյանը կասեցրեց (չփակեց) Դաշնակցությունը, իրավական հիմքերն անխոցելի էին։ Նախ, այդ կուսակցությունը խախտում էր ՀՀ կուսակցությունների մասին օրենքը, որի համաձայն քաղաքական կուսակցությունը չի կարող ֆինանսավորվել և ղեկավարվել արտասահմանից։ Սա արդեն իսկ ավելի քան բավական էր։ Երկրորդ, «Դրո» ահաբեկչական զինված կառույցն էր հայտնաբերվել։ Սա բավական էր այդ կուսակցությունն առհասարակ լուծարելու համար։

Հիշում եմ, որ Ֆրանսիայի դեսպան Դ'Արտինգը մեզ մոտ հանդիպման ժամանակ ասաց, որ «Դրոյի» փաստաթղթերը, որոնք հրապարակվել էին թերթերում, իրենք ուղարկել են Ֆրանսիա՝ անկախ ու մանրակրկիտ փորձաքննության, և միաձայն եզրակացությունն այն էր, որ դրանք չեն կարող կեղծ լինել։ Բայց հիշում եմ նաև, թե ինչպես 1995-ին ԱՄՆ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ իրենք քաջ գիտեն, որ այն, ինչի մեջ մեղադրվում են դաշնակները, այդ կուսակցության մեղքերի ու ապօրինությունների 1-2 %-ն էլ չեն, բայց, այնուամենայնիվ, լավ չէ քաղաքական կուսակցություն փակելը։ Իսկ պատճառը, թե ինչու էին այդպես համարում («քաղաքական կուսակցություն» տերմինը հանցավոր գործունեության համար լավ դիմակ է՝ ապաստան, թաքստոց), այն էր, որ միայն ռուսական գաղտնի ծառայությունները չէ, որ բանեցնում էին ՀՅԴ-ն։

1996-ին հենց Դաշնակցության միջոցով են Պարսկաստանի վրայով ահռելի գումարներ մտել Հայաստան, որպեսզի Տեր-Պետրոսյանին հեռացնեն իշխանությունից։ Չնայած այն համգամանքին, որ Տեր-Պետրոսյանով հիացած էին և են մինչև հիմա, նա ձեռնտու չէր և ոչ մի արտաքին ուժի, քանի որ անկաշառ էր։ Անունը դրել էին «ալտերնատիվների նախագահ»։ Բողոքում էին, որ երբ իրենց թվում է, թե արդեն փակուղի են մտցրել, Լևոնը մի քանի նոր այլընտրանք էր ներկայացնում, որի վրա իրենք պետք է ամիսներով աշխատեին՝ մի նոր փակուղի ստեղծելու համար։ Եվ այդպես, հայտնի անեկդոտի նման՝ и так сорок раз подряд։

Հասմիկ Հարությունյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Դրոյի» գործ, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Հասմիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon