«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Քաղբանտարկյալ Արթուր Դանիելյան. Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»

Քաղբանտարկյալ Արթուր Դանիելյան. Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»

Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձանից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը:

Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչև կալանավորումս, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս: Հետևաբար պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:

«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարևոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՜ք:

Վախեցեք, որ էս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ... 

Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝

1. Չվախենալ վիժվածքներից
2. Վախենալ ճորտ լինելուց

Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»

Քաղբանտարկյալ Արթուր Դանիելյան


«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է 2 ամսով։  Շփման ամբողջական արգելում կա, պարզապես դաժանություն է, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։

Նշենք, որ Դանիելյանը պարբերաբար քննադատում է ՀՀ իշխանությանը, իսկ նրա վերջին գրառումները վերաբերում են Շաքիի դեպքին։

Հիշեցնենք՝ 2020թ. հուլիսին Արթուր Դանիելյանին «խուլիգանության» մեղադրանք էր առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Նոյեմբերին նա ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակցելու համար։